Ապահովել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հավասար պայմաններ գյուղտեխնիկա արտադրողների համար
https://parstoday.ir/hy/news/world-i123989-Ապահովել_ԵԱՏՄ_շուկա_մուտք_գործելու_հավասար_պայմաններ_գյուղտեխնիկա_արտադրողների_համար
Մենք ձգտում ենք ապահովել գյուղտեխնիկայի արտադրողների համար ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հավասար պայմաններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2020 08:41 Asia/Tehran
  •  Ապահովել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հավասար պայմաններ գյուղտեխնիկա արտադրողների համար

Մենք ձգտում ենք ապահովել գյուղտեխնիկայի արտադրողների համար ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հավասար պայմաններ։

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը Եվրասիական տնտեսական միությունում կոմբայնների արտադրության խոշորագույն ձեռնարկություն՝ «Ռոստսելմաշ» կատարած այցի ժամանակ։

Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամլո ծառայությունը, գործարանում աշխատանքային խորհրդակցության շրջանակներում քննարկվել են գյուղատնտեսական տեխնիկայի ազգային արտադրողների համար ԵԱՏՄ շուկա մուտքի հավասար պայմանների ապահովման հարցերը:

Նախարարը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է սահմանափակումների վերացման ուղղությամբ համաչափ տարվող աշխատանքների մասին, որոնք կապված են սուբսիդիաների տրամադրման, ինչպես նաեւ Ղազախստանի շուկա գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման ժամանակ ուտիլիզացիոն հավաք գանձման հարցի լիարժեք լուծման հետ:

Verelq.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio