ՅՈՒՆԻՍԵՖ. Բեյրութի պայթյունից հետո տեղահան է եղել 80 հազար երեխա
https://parstoday.ir/hy/news/world-i123990-ՅՈՒՆԻՍԵՖ._Բեյրութի_պայթյունից_հետո_տեղահան_է_եղել_80_հազար_երեխա
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարել է, որ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տեղահանվել է 80 հազար լիբանանցի երեխա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2020 08:44 Asia/Tehran

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարել է, որ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տեղահանվել է 80 հազար լիբանանցի երեխա:

Հինգշաբթի օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ առնվազն 80,000 լիբանանցի երեխաներ կորցրել են իրենց տները և տեղահանվել Բեյրութի պայթյունից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ պայթյունից փրկված երեխաները մեծ ցնցում են ապրել և որ այդ երեխաների ու նրանց ընտանիքների առաջնային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է մոտ 4,5 միլիոն դոլար:

Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգստում խոշոր  պայթյուն է տեղի ունեցել: Ըստ վերջին վիճակագրության, զոհերի թիվը հասել է 157-ի, իսկ վիրավորների թիվը հասնում է 5000-ի:

Մինչ այժմ տասնյակ երկրներ, ներառյալ Իրանը և Հայաստանը, ցավակցություն են հայտնել լիբանանյան կառավարությանը և ժողովրդին: