Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ Թայվանին զենք վաճառելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i123998-Չինաստանը_նախազգուշացրել_է_ԱՄՆ_ին_Թայվանին_զենք_վաճառելու_կապակցությամբ
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենք վաճառելը խախտում է միասնական Չինաստանի սկզբունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2020 13:07 Asia/Tehran
  • Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ Թայվանին զենք վաճառելու կապակցությամբ

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենք վաճառելը խախտում է միասնական Չինաստանի սկզբունքը:

Ուրբաթ օրը Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի զենքի վաճառքը Թայվանին, որպեսզի խուսափի երկկողմ հարաբերությունների վրա ազդելուց:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Պեկինը կպահպանի իր սկզբունքները և թույլ չի տա Միացյալ Նահանգներին միջամտել Չինաստանի ներքին գործերին»:

Ավելի վաղ, Չինաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Ուու Քիան հայտնել էր, որ ԱՄՆ-ը Թայվանին 2.22 միլիարդ դոլար արժողությամբ զենք է վաճառում. «Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է, և մեր բանակը դեմ է ԱՄՆ-ի այդ քայլին»:

Չինաստանի կառավարությունը բազմիցս նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին Թայվանի կղզուն զենք վաճառելու կապակցությամբ, ասելով, որ Պեկինը չի հանդուրժի Թայվանի զենքի վաճառքը որևէ երկրի, այդ թվում ՝ ԱՄՆ-ի կողմից, և դա համարում է   «միասնական  Չինաստան» սկզբունքին հակասող քայլ:

Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի անբաժանելի մասը: