Չինաստանի բանակը զորավարժություն է անցկացրել Թայվանի նեղուցում
Պեկինի և ԱՄՆ-ի միջև լարվածության սրացման ֆոնին, Չինաստանի բանակը զորավարժություն է անցկացնում Թայվանի նեղուցում:
The South China Morning Post օրաթերթը շաբաթ օրը գրել է. «Չինաստանի բանակը այս զորավարժությունն իրականացնում է ի պատասխան վերջերս ԱՄՆ-ի առողջապահության նախարարի Թայվան կատարած այցի և լուրջ ուղերձ է Թայվանի անջատողականներին»:
Չինաստանի արևելյան ռազմական հրամանատարության խոսնակ Ջանգ Չուն Քուին հայտարարել է, որ զորավարժության նպատակն է պաշտպանել Թայվանի նեղուցը:
Թայվանի նեղուցի հարցով Պեկինի և ԱՄՆ-ի միջև լարվածության սրացման ֆոնին, 2016 թվականից ի վեր ԱՄՆ-ը առաջին անգամ Հնդկական օվկիանոսի օդային բազայում է տեղակայել իր միջուկային ռմբակոծիչները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian