Ռուսաստան. Իրանի զենքի էմբարգոյի ավարտը սահմանված է 2231 բանաձևով
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպանը և մշտական ներկայացուցիչը նշել է, որ Իրանի նկկատմամբ կիրառվել է զենքի գնման և վաճառքի սահմանափակում և ոչ թե պատժամիջոց: Նա հավելել է, որ Իրանի զենքի էմբարգոյի ավարտը սահմանված է 2231 բանաձևով:
Երեքշաբթի օրը, Թվիթերում արած գրառման մեջ, Միխայիլ Ուլյանովը նշել է. «Խոսքը վերաբերվում է միայն 2231 բանաձևի դրույթներից մեկի գործադրմանը, ինչը որոշ երկրներ փորձում են որպես աղետ ներկայացնել»:
ԱՄՆ բանաձևը, որն Անվտանգության խորհրդին առաջարկեց երկարաձգել Իրանի սպառազինության էմբարգոն, ձախողվեց ուրբաթ երեկոյան՝ 2 դեմ, 2 կողմ և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին Ռուսաստանը և Չինաստանը:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական և ոչ մշտական անդամները, որոնք դեմ են քվեարկել կամ ձեռնպահ են մնացել, իրենց աջակցությունն նեն հայտնել ՀԳՀԾ-ին և դատապարտել ԱՄՆ անօրինական գործողությունները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian