Ռուսաստան. Իրանի զենքի էմբարգոյի ավարտը սահմանված է 2231 բանաձևով
https://parstoday.ir/hy/news/world-i124420-Ռուսաստան._Իրանի_զենքի_էմբարգոյի_ավարտը_սահմանված_է_2231_բանաձևով
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպանը և մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ Իրանի նկկատմամբ կիրառվել է զենքի գնման և վաճառքի սահմանափակում և ոչ թե պատժամիջոց: Նա հավելել է, որ Իրանի զենքի էմբարգոյի ավարտը սահմանված է 2231 բանաձևով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2020 04:09 Asia/Tehran
  • Ռուսաստան. Իրանի զենքի էմբարգոյի ավարտը սահմանված է 2231 բանաձևով

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպանը և մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ Իրանի նկկատմամբ կիրառվել է զենքի գնման և վաճառքի սահմանափակում և ոչ թե պատժամիջոց: Նա հավելել է, որ Իրանի զենքի էմբարգոյի ավարտը սահմանված է 2231 բանաձևով:

Երեքշաբթի օրը, Թվիթերում արած գրառման մեջ, Միխայիլ Ուլյանովը նշել է. «Խոսքը վերաբերվում է միայն 2231 բանաձևի դրույթներից մեկի գործադրմանը, ինչը որոշ երկրներ փորձում են որպես աղետ ներկայացնել»:

ԱՄՆ բանաձևը, որն Անվտանգության խորհրդին առաջարկեց երկարաձգել Իրանի սպառազինության էմբարգոն, ձախողվեց ուրբաթ երեկոյան՝ 2 դեմ, 2 կողմ  և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին Ռուսաստանը և Չինաստանը:

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ​​և ոչ մշտական ​​անդամները, որոնք դեմ են քվեարկել կամ ձեռնպահ են մնացել, իրենց աջակցությունն նեն հայտնել ՀԳՀԾ-ին և դատապարտել ԱՄՆ անօրինական գործողությունները:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio