Հագայի դատարան. «Հեզբոլլահը մասնակցություն չի ունեցել Հարիրի սպանության մեջ»
https://parstoday.ir/hy/news/world-i124455-Հագայի_դատարան._Հեզբոլլահը_մասնակցություն_չի_ունեցել_Հարիրի_սպանության_մեջ
Միջազգային քրեական դատարանը հերքել է Լիբանանի նախկին վարչապետի դեմ մահափորձի մեջ Լիբանանի Հեզբոլլահի մասնակցության վարկածը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2020 15:02 Asia/Tehran
  • Հագայի դատարան. «Հեզբոլլահը մասնակցություն չի ունեցել Հարիրի սպանության մեջ»

Միջազգային քրեական դատարանը հերքել է Լիբանանի նախկին վարչապետի դեմ մահափորձի մեջ Լիբանանի Հեզբոլլահի մասնակցության վարկածը:

Երեքշաբթի օրը, նշելով որ Ռաֆիղ Հարիրիի սպանությունը քաղաքական նպատակներով իրականացված ահաբեկչական գործողություն է եղել, ՄՔԴ-ն հայտարարել է.«Ոչ մի պատճառ գոյություն չունի, որ Հեզբոլլահի ու Սիրիայի ղեկավարները մասնակցած լինեն Լիբանանի նախկին վարչապետ Հարիրիի սպանությանը»:

Դատավորը նույնպես շեշտել է, որ այս սպանության մեջ Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի մասնակցությունը ապացուցող փաստարկ չկա և Սեյեդ Հասան Նասրոլլահը և Ռաֆիղ Հարիրին լավ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ:

2005թ. փետրվարի 14-ին Բեյրությում իրականացված ռմբադրման հետևանքով սպանվեցին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիղ Հարիրին ու 21 ուրիշներ: