Լուկաշենկո. «Արևմուտքը ֆինանսավորում է Բելառուսում ընթացող բողոքի ակցիաները»
https://parstoday.ir/hy/news/world-i124497-Լուկաշենկո._Արևմուտքը_ֆինանսավորում_է_Բելառուսում_ընթացող_բողոքի_ակցիաները
Բելառուսում նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթելուց հետո, ընթանում են ժողովրդական բողոքի ցույցեր: 11-րդ օրն է շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլը: Նախագահ Լուկաշենկոն չորեքշաբթի օրը հայտարարել է. «Արևմուտքը ֆինանսավորում է բողոքի ցույցերը»:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Օգոստոս 19, 2020 19:15 Asia/Tehran
  • Լուկաշենկո. «Արևմուտքը ֆինանսավորում է  Բելառուսում ընթացող բողոքի ակցիաները»

Բելառուսում նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթելուց հետո, ընթանում են ժողովրդական բողոքի ցույցեր: 11-րդ օրն է շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլը: Նախագահ Լուկաշենկոն չորեքշաբթի օրը հայտարարել է. «Արևմուտքը ֆինանսավորում է բողոքի ցույցերը»:

Ի դեպ Եվրամիության ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բերտոնը միության արտահերթ նիստի շեմին Բելառուսի վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարել է. «Այս միությունը կխստացնի Բելառուսի դեմ սահմանած պատժամիջոցները»:

Բերտոնը հայտարարել է,որ Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները չեն համապատասխանում ժողովրդի ցանկության: Երկրում տեղի են ունեցել անընդունելի բռնություններ և չի հարգվել օրենքի իշխանությունը:

Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից և ընդդիմության առաջնորդ՝ Սվետլանա Տիխանովսկայան  այսօր Եվրամիության առաջնորդներին կոչ է արել  չճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio