Չինաստանը նախազգուշացրել է տարածաշրջանում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i124598-Չինաստանը_նախազգուշացրել_է_տարածաշրջանում_ԱՄՆ_ի_հրթիռների_տեղակայման_կապակցությամբ
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը նախազգուշացրեց Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան հրթիռների տեղակայման հետևանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2020 12:54 Asia/Tehran
  • Չինաստանը նախազգուշացրել է տարածաշրջանում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման կապակցությամբ

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը նախազգուշացրեց Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան հրթիռների տեղակայման հետևանքների մասին:

Շաբաթ օրը Ջաու Լիջյանը, դժգոհություն հայտնելով  Վաշինգտոնի կողմից  Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հրթիռների տեղակայման կապակցությամբ,  ընդգծել է, որ Վաշինգտոնի այդ քայլը  Չինաստանին  ստիպելու է դիմել պատասխան գործողությունների:

Չինացի պաշտոնյան ասել է, որ վերջին տարիներին Վաշինգտոնի գործողությունները խարխլել են տարածաշրջանային և համաշխարհային կայունությունը և վնասել են զինաթափման և զենքի վերահսկման միջազգային գործընթացները, ինչպես նաև խաթարել է խոշոր երկրների միջև վստահությունը:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ Պեկինը կոչ է անում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին զգույշ լինել ԱՄՆ-ի քայլերի մտադրությունների և հետևանքների վերաբերյալ և չդառնալ Սպիտակ տան խաղալիքը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio