Չինաստանը նախազգուշացրել է տարածաշրջանում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման կապակցությամբ
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը նախազգուշացրեց Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան հրթիռների տեղակայման հետևանքների մասին:
Շաբաթ օրը Ջաու Լիջյանը, դժգոհություն հայտնելով Վաշինգտոնի կողմից Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հրթիռների տեղակայման կապակցությամբ, ընդգծել է, որ Վաշինգտոնի այդ քայլը Չինաստանին ստիպելու է դիմել պատասխան գործողությունների:
Չինացի պաշտոնյան ասել է, որ վերջին տարիներին Վաշինգտոնի գործողությունները խարխլել են տարածաշրջանային և համաշխարհային կայունությունը և վնասել են զինաթափման և զենքի վերահսկման միջազգային գործընթացները, ինչպես նաև խաթարել է խոշոր երկրների միջև վստահությունը:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ Պեկինը կոչ է անում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին զգույշ լինել ԱՄՆ-ի քայլերի մտադրությունների և հետևանքների վերաբերյալ և չդառնալ Սպիտակ տան խաղալիքը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio