Չինաստանում 2 նավ է բախվել. կա 14 անհետ կորած մարդ
Օգոստոս 22, 2020 14:09 Asia/Tehran
Չինաստանի Շանհայ առևտրային նավահանգստի մերձակայքում գտնվող Յանգցե գետում բենզին տեղափոխող նավթային լցանավը բախվել է բեռնատար նավին, ինչից հետո անհետ կորել են բենզին տեղափոխող նավթային լցանավի անձնակազմի 14 անդամներ:
Շանհայի ծովագնացության անվտանգության վարչությունն ուրբաթ օրը հայտարարել է.«Վթարի հետևանքով խորտակվել է բեռնատար նավը և հրդեհ է բռնկվել նավթատար նավում»:
Փորձագետները կարծում են, որ ժամանակի ընթացքում նավի ուղևորներին փրկելու հույսերը մարում են և հավանաբար անձնակազմի 14 անդամները զոհվել են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
Պիտակ