Լուկաշենկոն ծաղրի առարկա է դարձել. ամոթալի փախուստ
https://parstoday.ir/hy/news/world-i124740-Լուկաշենկոն_ծաղրի_առարկա_է_դարձել._ամոթալի_փախուստ
Սեփական նստավայր ժամանելով ուղղաթիռով եւ ավտոմատով, Լուկաշենկոն ծաղրի ու մեմերի առարկա է դարձել համացանցում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 26, 2020 15:31 Asia/Tehran
  • Լուկաշենկոն ծաղրի առարկա է դարձել. ամոթալի փախուստ

Սեփական նստավայր ժամանելով ուղղաթիռով եւ ավտոմատով, Լուկաշենկոն ծաղրի ու մեմերի առարկա է դարձել համացանցում:

Այդ օրը ընդդիմությունը մեծ երթ էր կազմակերպել դեպի նախագահի նստավայր, Լուկաշենկոն հեռացել էր նստավայրից եւ ուղղաթիռով հետեւել իրադարձություններին, եւ երբ ցուցարարները հեռացել են, նա ասել է՝ ցրվեցին առնետների պես:

Փորձագետները նշում են, որ ժամանակին Ուկրաինայից նախագահ Յանուկովիչի ամոթալի փախուստը տեղի է ունեցել հենց նրա նստավայրի մոտ երթի ժամանակ, եւ Լուկաշենկոյի մոտ դա ծանր ասոցիացիաներ էր առաջացրել: Ուղղաթիռով ժամանելու կադրերը հակառակ էֆեկտ են ունեցել եւ կոտրել են բրուտալ առաջնորդի նրա միֆը: Իսկ դիկտատորի համար ամենասարսափելին ծաղրի առարկա դառնալն է:

Լուկաշենկոյին առայժմ պահում է Պուտինը, դիկտատորական համերաշխությունից ելնելով, թեեւ անձնական հակակրանք ունի նրա հանդեպ: Լուկաշենկոյի անկումը հանրության պահանջով կնշանակեր նախադեպ Ռուսաստանի համար, ինչը հետընտրական այս օրերին Պուտինին պարբերաբար հիշեցնում է Լուկաշենկոն: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի համար կարեւորագույն խնդիր է Ուկրաինայի օրինակով Բելառուսը չկորցնելը, որը ռազմա-քաղաքական վերջին «ֆորպոստն» է Արեւմուտքում եւ Ռուսաստանի առայժմ սլավոնական նկարագրի վերջին կռվանը:

Կրեմլում մի շարք սցենարներ են քննարկվել՝ ուժային միջամտությունից մինչեւ իշխանության վերահսկելի փոխանցումը, որի պարագայում կպահպանվի միասնական պետությունը, եւ բելառուսական խոշոր ակտիվները կանցնեն ռուսական բիզնեսին: Կարծես թե ընտրվել է երկրորդ տարբերակը, թեեւ վերջին օրերին գեներացվում է արտաքին ուժային միջամտության սպառնալիքը: Ըստ ամենայնի, Կրեմլը այդպիսով փորձում է օգտագործել Բելառուսի իրավիճակը Արեւմուտքի պատժամիջոցները հանելու կամ մեղմելու համար, սակայն անօգուտ:

Լուկաշենկոն առայժմ շարունակում է մնալ նախագահական նստավայրում, շրջապատված օմոնով, Պուտին-Արեւմուտք բանակցության եւ ընդդիմության բացառիկ խաղաղ գործողությունների արդյունքում:

www.lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio