Ամերիկյան նավը արտաքսվել է Հարավչինական ծովից
Չինաստանի բանակը Հարավչինական ծովից արտաքսել է ամերիկյան նավը:
Ուրբաթ օրը, Չինաստանի բանակի հարավայի բաժնի հրամանատարն ասել է, որ այս երկրի բանակը ամերիկյան USS Mustin էսկադրային ականակիր նավը արտաքսելու համար այս տարածք է գործուղել բանակի ծովուժին ու օդուժին: Հատկանշական է, որ ամերիկյան նավը Հարավչինական ծով մտնելու թույլտվություն չի ստացել:
Գնդապետ Լի Հուանգը հավելել է.«ԱՄՆ-ն անտեսելով միջազգային իրավունքի նորմերը բազմիցս մտել է Հարավչինական ծով: ԱՄՆ-ն ձգտում է այս տարածքում հաստատել իր իշխանությունը, ինչը թուլացնում է Չինաստանի անվտանգությունը և սպառնումէ միջազգային նավարկության կարգին:
Չինաստանի բանակի հրամանատարի ասելով, Պեկինը անհերքելի իշխանություն ունի Հարավչինական ծովի վրա և Չնաստանի զինված ուժերը պատրաստ վիճակում են, որպեսզի պաշտպանեն իրենց երկրի
Չինաստանը հավակնում է համարյա ամբողջ Հարավչինական ծովի սեփականության վրա, իսկ Վիետնամը, Ֆիլիպինները, Մալայզիան, Բրունեյը և Թայվանը՝ ծովի որոշ բաժինների:
ԱՄՆ-ն այս ծովը համարում է միջազգային ջրային տարածք:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio