Գերմանիայում ոստիկանությունը հարձակվել է հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i124888-Գերմանիայում_ոստիկանությունը_հարձակվել_է_հակակորոնավիրուսային_սահմանափակումների_դեմ_բողոքող_քաղաքացիների_վրա
Ոստիկանությունը միջամտել է Բեռլինում անցկացված բազմահազարանոց բողոքի ցույցերին, բռնություն գործադրելով ցուցարարների նկատմամբ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Օգոստոս 30, 2020 12:19 Asia/Tehran

Ոստիկանությունը միջամտել է Բեռլինում անցկացված բազմահազարանոց բողոքի ցույցերին, բռնություն գործադրելով ցուցարարների նկատմամբ:

.Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, Գերմանիայի ոստիկանությունը հարձակվել է կառավարության կողմից հակակորոնավիրուսային կանոնների խստացման դեմ անցկացվող ցույցի մասնակիցների վրա։

Ոստիկանությունը բերման է ենթարկել 300 ցուցարարի՝ առողջապահական ցուցումները չհարգելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու և պաշտպանիչ դիմակ չկրելու պատճառով։

Բեռլինում անցկացված բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 38 հազար մարդ։

Ցուցարարները  բողոքում են կառավարության կողմից կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում սահմանած կանոնների անարդյունավետության դեմ։

Բեռլինում բողոքի ակցիային զուգահեռ, ցույցեր են անցկացվել նաև այլ երկրների մայրաքաղաքներում, ներառյալ՝ Փարիզում ու Լոնդոնում։

Գերմանիայի ոստիկանությունը, 300 ցուցարարների ձերբակալությունն   ու  նրանց նկարտմամբ կիրառած բռնությունն արդարացնելու համար, իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է․ «Հանրահավաքի մասնակիցները չեն հարգել երթերի համար նախատեսված անվտանգության կանոնները»։

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio