Ռուսաստանի և Բելառուսի նախագահները կհանդիպմեն Մոսկվայում
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կիրակի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:
Նա հավելել է, որ Լուկաշենկոյի Մոսկվա այցի ստույգ ժամկետը դեռ որոշված չէ:
Քանի որ նախագահական ընտրություններից հետո արևմտյան միջամտությունը Բելառուսում ակտիօվացելէ, Լուկաշենկոն պլանավորում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու համար:
Օգոստոսի 9-ին Բելառուսի նախագահական վեցերորդ ընտրություններից հետո և Լուկաշենկոյի հաղթանակի մասին ու վերընտրվելու ամսին հայտարարելուց հետո, որոշ ցուցարարներ բողոքեցին ընդդեմ ընտրությունների և բախվեցին ոստիկանության հետ: Պուտինը ճանաչել է Լուկաշենկոյի հաղթանակը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian