Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով Լիբանանում կարող է սով սկսվել
https://parstoday.ir/hy/news/world-i124903-Բեյրութում_տեղի_ունեցած_պայթյունի_պատճառով_Լիբանանում_կարող_է_սով_սկսվել
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և երկրում առկա սոցիալ-տնտեսական այլ խնդիրների պատճառով լիբանանցիների 50%-ից ավելին կարող է սննդի անբավարարության խնդիր ունենալ 2020թ.-ի ավարտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Արևմտյան Ասիայի վերաբերող զեկույցին հղումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2020 15:15 Asia/Tehran
  • Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով Լիբանանում կարող է սով սկսվել

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և երկրում առկա սոցիալ-տնտեսական այլ խնդիրների պատճառով լիբանանցիների 50%-ից ավելին կարող է սննդի անբավարարության խնդիր ունենալ 2020թ.-ի ավարտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Արևմտյան Ասիայի վերաբերող զեկույցին հղումով:

«Հզոր պայթյունից հետո, որն ավիրել է երկիր ապրանքների ներկրման հիմնական լոգիստիկ կետի՝ Բեյրութի նավահանգստի զգալի մասը, ինչպես նաև աղքատության և գործազրկության կտրուկ աճի պատճառով, երկրի բնակչության կեսից ավելին հիմնական պարենային կարիքները բավարարելու անկարողության վտանգի տակ է հայտնվելու»,- ասված է զեկույցի տեքստում:

Նշվում է, որ ազգային արժույթի՝ լիբանանյան ֆունտի գրեթե 80%-ով արժեզրկումը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները նույնպես կվատթարացնեն պարենային իրադրությունը:

Լիբանանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 4-ին: Ավերվել է քաղաքի մեծ մասը: Ողբերգության պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը: Պայթյունի արդյունքում զոհվել է 190 մարդ, ավելի քան 300 հազար լիբանանցիներ մնացել են անօթևան:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio