ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի նախօրեին, Ռուսաստանը քննադատել է Միացյալ
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը քննադատել է ԱՄՆ-ին, որը չնայած միջուկային գործարքից դուրս գալուն, փորձում է գործարկել «ձգանի մեխանիզմը»:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, երեքշաբթի օրըմի ծաղրական թվիթում գրել է. «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը կսկսվի բոլոր իրական (ոչ թե ենթադրյալ) անդամների ներկայությամբ»:
Միխայիլ Ուլյանովը թվիթում հավելել է, որ այսօրվանից սկսած, Վիեննայում տեղի են ունենալու տարբեր թեմաներով խորհրդակցություններ:
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի, 4+1 + 1 խմբի (Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա և Գերմանիա) ԱԳՆ տեղակալների և ԵՄ համակարգողի մասնակցությամբ: :
Հանդիպումը հաջորդում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու մասին ԱՄՆ հակաիրանական նախագծի պարտությանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian