Տասնյակ ձերբակալվածներ Բելառուսում՝ հակակառավարական ցույցերի ընթացքում
Բելառուսի մայրաքաղաք Մինսկի ոստիկանությունը ձերբակալել է հակակառավարական ցույցերին մասնակցած տասնյակ ցուցարարների:
Ռոյթերսի հաղորդմամբ, Մինսկի ոստիկանությունը հայտարարել է, որ շաբաթ օրը մայրաքաղաքի փողոցներում ակցիա անցկացրած ուսանողները բողոքել են Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեմ:
Ըստ այս հաղորդման, ընդդիմության սպիտակ ու կարմիր դրոշներ կրող ուսանողները հավաքվել են Մինսկի տարբեր թաղամասերում: Հազարավոր ցուցարարներ պահանջել են, որ Լուկաշենկոն հեռանա իշխանությունից:
Օգոստոսի 9-ին Բելառուսի նախագահական ընտրությունների վեցերորդ փուլից և Լուկաշենկոյի վերընտրության հաղթանակի մասին հայտարարությունից հետ, Բելառուսի տարբեր քաղաքներում մեկնարկելե ն բողոքի ցույցեր: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian