Իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու Կոսովոյի ու Սերբիայի որոշումը քննադատության է արժանացել
https://parstoday.ir/hy/news/world-i125148-Իրենց_դեսպանատները_Երուսաղեմ_տեղափոխելու_Կոսովոյի_ու_Սերբիայի_որոշումը_քննադատության_է_արժանացել
Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը դատապարտել է իրենց դեսպանատները բռնագրավված Երուսաղեմ տեղափոխելու Կոսովոյի և Սերբիայի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2020 04:03 Asia/Tehran
  • Իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու Կոսովոյի ու Սերբիայի որոշումը քննադատության է  արժանացել

Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը դատապարտել է իրենց դեսպանատները բռնագրավված Երուսաղեմ տեղափոխելու Կոսովոյի և Սերբիայի որոշումը:

Արձագանքելով Կոսովոյի և Սիոնիստական  օկուպանտ ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման և այդ երկրի դեսպանատունը բռնագրավված  Երուսաղեմ տեղափոխելու մասին համաձայնությանը, Ահմադ Աբուլ Գեյթը շաբաթ օրը հայտարարել է, որ որոշումն անօրինական է և հակասում է  ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի բանաձևերին:

«Պաղեստինը զոհ է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հավակնություններին», - ասել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Սաեբ Էրեքաթը, քննադատելով Սերբիայի և Կոսովոյի որոշումները:

Շարունակելով Պաղեստինի դեմ ուղղված իր քաղաքականությունը, Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարեց Կոսովոյի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման  և իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Սերբիայի հանձնառության մասին:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio