Ռուսաստանը գերմանացի բժիշկներին զգուշացրել է Նավալնիի հարցը քաղաքականացնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i125179-Ռուսաստանը_գերմանացի_բժիշկներին_զգուշացրել_է_Նավալնիի_հարցը_քաղաքականացնելու_կապակցությամբ
Ռուսաստանի բժշկական պալատի նախագահը, գերմանացի բժիշկներին հղած նամակում, նրանց կոչ է արել չքաղաքականացնել այդ երկրի ընդդիմության առաջնորդ Նավալնիի հիվանդության հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2020 14:12 Asia/Tehran
  • Ռուսաստանը գերմանացի բժիշկներին զգուշացրել է Նավալնիի հարցը քաղաքականացնելու կապակցությամբ

Ռուսաստանի բժշկական պալատի նախագահը, գերմանացի բժիշկներին հղած նամակում, նրանց կոչ է արել չքաղաքականացնել այդ երկրի ընդդիմության առաջնորդ Նավալնիի հիվանդության հարցը:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ռուսաստանի բժշկական պալատի նախագահ Լեոնիդ Ռոշալը շաբաթ օրը Գերմանիայի բժշկական ասոցիացիայի նախագահ Քլաոս Ռեյնհարդին հղած նամակում գրել է.«Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին Սիբիրում գտնվող Օմսկի հիվանդանոց տեղափոխելու պահից, ռուս բժիշկները կիրառել են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա առողջությունը կայունացնելու և նրա կյանքը փրկելու համար»:

Նշելով, որ բժիշկները պետք է հեռու մնան քաղաքականությունից, Ռոշալը հավելել է. «Նավալնիին Գերմանիա տեղափոխումը  տեղի է ունեցել նրա հարազատների ցանկությամբ»:

«Կասկածներ կան Նավալնիի մարմնում թունավոր նյութի առկայության վերաբերյալ Գերմանիայի բանակի ռազմական լաբորատորիայի  ներկայացրած արդյունքների կապակցությամբ», նամակում գրել է Ռուսաստանի բժշկական պալատի նախագահը:

Գերմանիայի իշխանությունները վերջերս հայտարարել են, որ Նավալնիին թունավորել են  «Նովիչոկ» դասի թունավոր նյութով:

ՌԴ կառավարությունը, հերքելով այդ մեղադրանքը, հայտարարել է, որ Գերմանիան ձգձգում է միջադեպի վերաբերյալ հետաքննությունը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio