ԱՄՆ միջամտում է Լիբանանի ներքին գործերին
https://parstoday.ir/hy/news/world-i125296-ԱՄՆ_միջամտում_է_Լիբանանի_ներքին_գործերին
Արևմտյան Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Հեզբոլլահի անդամների նկատմամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 09, 2020 19:18 Asia/Tehran
  • ԱՄՆ միջամտում է Լիբանանի ներքին գործերին

Արևմտյան Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Հեզբոլլահի անդամների նկատմամբ:

Սպիտակ տան հակալիբանանյան քաղաքականության համատեքստում Դեյվիդ Շենքերն ասել է, որ պատժամիջոցները պետք է ուղերձ լինեն Լիբանանի իշխանություններին, որ յուրաքանչյուր ոք, ով համագործակցում է  Հեզբոլլահի  հետ, պատժամիջոցների կենթարկվի:

Հըզբոլլահին աջակցելու մեղադրանքով, Լիբանանի երկու նախկին նախարարներ Ալի Հասան Խալիլի և Յուսեֆ Ֆինանուսի դեմ սահմանված պատժամիջոցից հետո, Շենքերն ասել է.«Լիբանանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցները շարունակվում են»:

Դեյվիդ Շենքերն անդրադառնալով Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ պատժամիջոցների նոր փաթեթին  ասել է. «Պատժամիջոցներ կիրառելիս, Վաշինգտոնը չի տարբերակում Հեզբոլլահի ռազմական և քաղաքացիական ճյուղերը»:

Լիբանանի  Հեզբոլլահը, որպես Դիմադրության ճակատի առանցքային անդամ, կարևոր  դեր է խաղում տարածաշրջանում ԱՄՆ-սիոնիստական ​​դավադրություններին և գործողություններին հակազդելու գործում: