Կուբայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների երկարաձգումը. Լատինական Ամերիկայի ձախ ռեժիմները տապալելու փորձ
https://parstoday.ir/hy/news/world-i125352-Կուբայի_դեմ_ԱՄՆ_պատժամիջոցների_երկարաձգումը._Լատինական_Ամերիկայի_ձախ_ռեժիմները_տապալելու_փորձ
ԱՄՆ սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն մուտք գործելուց ի վեր խստացրել է Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը Լատինական Ամերիկայի ամենահին ձախակողմյան երկրներից մեկի ՝ Կուբայի դեմ և ձգտում է էլ ավելի թուլացնել Կուբայի կառավարությունը ՝ ընդլայնելով պատժամիջոցները և, ի վերջո, տապալելով այն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 11, 2020 13:06 Asia/Tehran
  • Կուբայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների երկարաձգումը. Լատինական Ամերիկայի ձախ ռեժիմները տապալելու փորձ

ԱՄՆ սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն մուտք գործելուց ի վեր խստացրել է Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը Լատինական Ամերիկայի ամենահին ձախակողմյան երկրներից մեկի ՝ Կուբայի դեմ և ձգտում է էլ ավելի թուլացնել Կուբայի կառավարությունը ՝ ընդլայնելով պատժամիջոցները և, ի վերջո, տապալելով այն:

Չորեքշաբթի Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է Կուբայի դեմ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը առևտրային պատժամիջոցները մեկ տարով երկարացնելու Թրամփի որոշման մասին,:

«Հավատացաղ եմ, որ Կուբայի դեմ այս միջոցառումների մեկ տարով երկարացումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից», - ասել է Թրամփը ՝ ստորագրելով Կուբայի նկատմամբ պատժամիջոցները երկարացնելու մասին հրամանագիրը:

Թրամփի կառավարության պատժամիջոցների համաձայն ՝ ամերիկյան ընկերություններին արգելվում է Կուբայի հետ առևտրական գործարաք կնքեն:

Պաշտոնն ստանձնելուց ի վեր Թրամփը քայլեր է ձեռնարկել Վաշինգտոնի և Հավանայի միջև կապերը սառեցնելու և թշնամական գործողությունները սաստկացնելու ուղղությամբ ՝ անտեսելով նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք սկսված ԱՄՆ-Կուբա հարաբերությունների բարելավման գործընթացը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով Թրամփին համեմատ ավելի կոշտ քաղաքականության է վարում Կուբայի նկատմամբ, 2020-ի օգոստոսին հայտարարել է Միացյալ Նահանգների և Կուբայի միջև չարտերային թռիչքների դադարեցման մասին:

ԱՄՆ-ը կեղծ պատրվակներով Կուբայի նկատմամբ կիրառել է ամենախիստ պատժամիջոցները շուրջ վեց տասնամյակ:

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Քոնելը դատապարտել է Թրամփի վարչակազմի գործողությունները իր երկրի դեմ ՝ որպես քայլ Կուբայի հեղափոխությանը վերջ տալու ուղղությամբ:

Հավանայի դեմ Վաշինգտոնի թշնամական դիրքորոշումը քննադատվել է միջազգային կառույցների կողմից:

2020-ի օգոստոսին ՄԱԿ-ի մի շարք փորձագետներ հրպարակած զեկույցում քննադատել են Կուբայի և Վենեսուելայի քաղաքացիների դեմ ԱՄՆ պատժամիջոցները այդ երկրներում Կորոնայի բռնկման ֆոնին `ասելով, որ պատժամիջոցնեըն մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով իրականում սպանում են մարդկանց: Դա նրանց զրկում է հիմնական այդ թվում առողջապահության, սնունդի ձեռքբերման և ապրելու իրավունքներից:

Միացյալ Նահանգների կողմից Կուբայի դեմ աննախադեպ սպառնալիքների և ֆինանսական ու տնտեսական ճնշումների իրական նպատակն է `ավելի թուլացնել և, ի վերջո, տապալել Կուբայի ձախ կառավարությունը:

Թվում է, որ Թրամփի վարչակազմի ընդհանուր նպատակն է շարունակական ճնշում գործադրել ոչ միայն Կուբայի, այլեւ Լատինական Ամերիկայի մյուս ձախ ռեժիմների վրա:

Փաստորեն, Միացյալ Նահանգները նպատակ ունի այդպիսով Կուբայի և Լատինական Ամերիկայի մյուս ձախակողմյան կառավարությունների, հատկապես Վենեսուելայի և Նիկարագուայի ղեկավարներին տապալել:

Թրամփի վարչակազմի պատժամիջոցների քաղաքականությունը ոչ միայն Կուբայի, այլ նաեւ Վենեսուելայի դեմ է:

Երկու երկրներում էլ իշխում են ձախ կառավարություններ, որոնք դեմ են Վաշինգտոնի բռնատիրական քաղաքականությանը և գործողություններին և կարողացել են մինչ այսօր գոյատևել ՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների ճնշմանը:

Վաշինգտոնի թշնամական քաղաքականության շարունակությունը հարուցել է Հավանայի և Կարակասի արձագանքը:

Վենեսուելան ԱՄՆ-ին մեղադրել է տնտեսական պատերազմ վարելու և իր ձախակողմյան իշխանության տապալմանն ուղղված զանգվածային պատժամիջոցներ կիրառելու մեջ, ուստի հայց է ներկայացրել միջազգային դատարան ընդդեմ Վաշինգտոնի:

Այս տարածաշրջանում Վաշինգտոնի ցանկություններին և շահերին հակառակ քաղաքականություն վարող ձախ ղեկավարներին և կառավարություններին տապալելու Թրամփի ջանքերը շարունկավում են, ինչը ԱՄՆ ամբարտավան և տիրակալ էության ապցույցն է: Այնուամենայնիվ,պետք ասել, որ այդ քաղաքականությունը ակնհայտորեն ձախողվել է հատկապես Վենեսուելայում, Կուբայում և Նիկարագուայում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio