ՄԱԿ-ը զարգացած երկրներին հորդորել է պատժամիջոցներ չկիրառել զարգացող երկրների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i125416-ՄԱԿ_ը_զարգացած_երկրներին_հորդորել_է_պատժամիջոցներ_չկիրառել_զարգացող_երկրների_նկատմամբ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան աշխարհի երկրներին կոչ է արել զերծ մնալ զարգացող երկրների նկատմամբ միակողմանի, միջազգային օրենքներին չհամապատասխանող պատժամիջոցներ կիրառելուց, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ընդունված բանաձևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2020 08:09 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը զարգացած երկրներին հորդորել է պատժամիջոցներ չկիրառել զարգացող երկրների նկատմամբ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան աշխարհի երկրներին կոչ է արել զերծ մնալ զարգացող երկրների նկատմամբ միակողմանի, միջազգային օրենքներին չհամապատասխանող պատժամիջոցներ կիրառելուց, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ընդունված բանաձևը:

Փաստաթղթի տեքստի համաձայն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է անում պետություններին ձեռնպահ մնալ միակողմանի տնտեսական, ֆինանսական և առևտրային պատժամիջոցներ սահմանելուց և կիրառելուց, որոնք չեն համապատասխանում միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը և խոչընդոտում են լիարժեք տնտեսական և սոցիալական զարգացման ապահովումը, հատկապես զարգացող երկրներում։

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Գերմանիան չեն աջակցել բանաձևի այս կետին:

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել երեք ռուսների ու մեկ ուկրաինացու նկատմամբ ՝ ամերիկյան ընտրությունների գործերին իբր միջամտելու համար:

Panorama.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio