Սեպտեմբերի 15-ը՝ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ գնալու օր
https://parstoday.ir/hy/news/world-i125418-Սեպտեմբերի_15_ը_Սիոնիստական_ռեժիմի_հետ_հարաբերությունների_կարգավորմանը_դեմ_գնալու_օր
Պաղեստինի ժողովրդական դիմադրության միասնական առաջնորդության կոմիտեն սեպտեմբերի 15-ը հռչակել է ժողովուրդների կողմից Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը ընդդիմանալու օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2020 08:40 Asia/Tehran
  • Սեպտեմբերի 15-ը՝ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ գնալու օր

Պաղեստինի ժողովրդական դիմադրության միասնական առաջնորդության կոմիտեն սեպտեմբերի 15-ը հռչակել է ժողովուրդների կողմից Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը ընդդիմանալու օր:

Ինչպես հաղորդում է «Մաա» լրատվական կայքը, Պաղեստինի ժողովրդական դիմադրության միասնական առաջնորդության կոմիտեն հրապարակել է հաղորդագրություն, որում Պաղեստինի ողջ ժողովրդին, աշխարհի ազատատենչ ժողովուրդներին, կառույցներին ու հաստատություններին կոչ է արել  սեպտեմբերի 15-ին Սիոնիստական ռեժիմի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի միջև հաշտության համաձայնագրի ստորագրման հետ միաժամանակ, Պաղեստինի դրոշը ծածանել ի նշան բողոքի այդ համաձայնության դեմ և ի պաշտպանություն Պաղեստինյան գաղափարի:

Կոմիտեն նաև Պաղեստինի ժողովրդին կոչ է արել սեպտեմբերի 18-ին, բողոքելով տխրահռչակ համաձայնագրի դեմ, բոլոր  հրապարակներում, շենքերում և տներում  սեւ դրոշներ ծածանել ի նշան հանրային սգի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 11-ին հայտնեց Բահրեյնի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին:

Սիոնիստական ռեժիմի հետ արաբական ռեժիմների հարաբերությունների կարգավորման գործընթացը հեշտացնելու ուղղությամբ Դոնալդ Թրամփի ջանքերի արդյունքում, սույն թվականի օգոստոսի 13-ին ԱՄԷ-ը և Իսրայելը համաձայնության եկան դիվանագիտական հարաբերությունների կարգավորման շուրջ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio