Չինաստանը միացել է Միջին Ասիայի երկաթուղային միջանցքին
(last modified Sun, 13 Sep 2020 12:34:50 GMT )
Սեպտեմբեր 13, 2020 17:04 Asia/Tehran
  • Չինաստանը միացել է Միջին Ասիայի երկաթուղային միջանցքին

Չինաստանի Չինգդաո քաղաքից մեկնելուց երկու շաբաթ անց, 40 վագոնանոց բեռնատար գնացքը Ղազախստանի տարածքով հասել է Թուրքմենստանի սահմանային տարածք:

Այդ գնացքի անցումով, հնարավոր է դարձել  գործարկել Չինաստանից Կասպից ծով տանող երկաթուղային գիծը և շահագործել Ղազախստանի, Թուրքմենստանի ու Իրանի երկաթուղային գծերը, որը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ճյուղերից մեկն է և երեք երկրների բարեկամության խորհրդանիշը:
Անցած տարի Թուրքմենստանից Չինաստան 45 բեռնարկղեր փոխադրող առաջին գնացքը Թուրքիմենստանից Ղազախստանի տարածքով շարժվել էր դեպի Չինաստան և մոտ ապագայում նախատեսվում է բեռնափոխադրումը  կիրականանա ամսական երկու անգամ ՝ երկու ուղղություններով:

Երկաթուղային այս գիծը ռազմավարական նշանակություն ունի  Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման  և Կենտրոնական Ասիայի երկրների միջև փոխադարձ առևտրի զարգացման համար:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio