Համացանցում ստորագրահավաք է կազմակերպվել Պաղեստինի կոնվենցիայի հաստատման պահանջով
Արաբ ակտիվիստները համացանցում ստորագրահավաք են կազմակերպել՝ Պաղեստինի կոնվենցիայի հաստատման պահանջով
Մեհր լրատվական գործակալության փոխանցմամբ, երեքշաբթի օրը համացանցում մեկնարկած ակցիայի կազմակերպիչները հայտարարել են . «Պաղեստինը գրավյալ արաբական երկիր է, որի ազատագրումը մեր պարտականությունն է: Իսկ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների ցանկացած կարգավորում դավաճանություն է»:
Ակցիային մասնակցում են տարբեր երկրների, այդ թվում ՝ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Օմանի և այլ արաբական երկրների ակտիվիստները, որոնք դեմ են Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Օգոստոսի 13-ին Սիոնիստական ռեժիմի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի հայտարարբվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 11-ին հայտարարեց նաև Բահրեյնի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին:
Այսօր ԱՄԷ-ի և Բահրեյնի պաշտոնյաները Սպիտակ տանը Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների հետ միասին պաշտոնապես ստորագրելու են դավաճանական փոխզիջման համաձայնագիրը:
Այս համաձայնագրերը քննադատության են ենթարկվել իսլամական աշխարհում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian