ԱՄՆ-ի դերը Բելառուսի անկարգություններում
https://parstoday.ir/hy/news/world-i125564-ԱՄՆ_ի_դերը_Բելառուսի_անկարգություններում
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը մի հայտարարությամբ նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային դեր ունի Բելառուսում վերջերս տեղի ունեցած անկարգություններում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 16, 2020 19:05 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դերը Բելառուսի անկարգություններում

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը մի հայտարարությամբ նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային դեր ունի Բելառուսում վերջերս տեղի ունեցած անկարգություններում:

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հաստատել է, որ ԱՄՆ-ը Բելառուսում 2019-ին և 2020-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում մոտ 20 միլիոն դոլար է ծախսել հասարակական կազմակերպություններին աջակցելու համար և ավելացրել է իր աջակցությունը այդ երկրի հակակառավարական ուժերին:

Բելառուսում կայացած ընտրություններից հետո, որում ձայների 80 տոկոսով հաղթեց գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում  ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ալիք բարձրացավ, որը դեռ շարունակվում է:

Անդրադառնալով Բելառուսում բողոքի ցույցերին ՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ բողոքները հրահրվել են  դրսից, Ռուսաստանի և Եվրոպայի միջև բուֆերային գոտի ստեղծելու նպատակով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio