Թրամփն ընդունել է ՀԳՀԾ-ի հարցով Իրանի հաղթանակը
ԱՄՆ նախագահն անուղղակի կերպով հայտարարել է, որ ընդունում է ՀԳՀԾ-ի հարցով Իրանի հաղթնակը:
Կիրակի օրը, Fox News- ին տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ անգամ ևս խոստովանել է, որ ԱՄՆ-ն մեկուսացել է Իրանի դեմ պայքարում, ՀԳՀԾ-ն անվանելով «հիմար գործարք»: Նա ասել է. «Այս համաձայնագիրը անհնար էր դարձնում որևէ քայլ, ուստի այն ավարտված եմ համարում»:
Թրամփը նշել է, որ ՀԳՀԾ-ն որպես մեծ ողբերգություն է, հավելելով. «Նախկին պետքարտուղար Ջոն Քերին անգործունակ էր և բանակցում էր մի համաձայնագրի շուրջ, որն Իրանին կտար այն, ինչ այդ երկիրը ցանկանում էր»:
Կրկնելով իր անհիմն մեղադրանքներն այն մասին, թե Իրանն աջակցում է ահաբեկիչներին, Թրամփը հայտարարել է, որ տնտեսական պատժամիջոցները խանգարում են Իրանին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ օրը հայտարարել է, որ չնայած համաշխարհային հակազդեցությանը, ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, ներառյալ Իրանի զենքի էմբարգոն, սեպտեմբերի 20-ի կեսգիշերից վերականգնվելու են
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian