2 տրլն դոլարի կոռուպցիոն գործարքներ՝ ԱՄՆ-ի ֆինանսական գործունեության մեջ
Bazfidnews ամերիկյան լրատվական կայքը հրապարակել է փաստաթղթեր՝ ԱՄՆ-ի ֆինանսական գործունեության մեջ 2 տրլն դոլարի կոռուպցիոն գործարքների վերաբերյալ:
«Կասկածելի գործունեության մասին ավելի քան 2000 հաղորդագրություն է մուտքագրվել ԱՄՆ-ի կառավարության ֆինանսական հանցագործությունների ցանց»,- հաղորդում է BuzzFeed- ը:
Երբ բանկերն ու այլ ֆինանսական կառույցները կասկածում են, որ հաճախորդը օգտագործում է իրենց ծառայությունները հնարավոր հանցավոր գործունեության համար, այդ մասին հաղորդում են ներկայացնում:
Փաստաթղթերն ընդգրկում են ավելի քան 2 տրիլիոն դոլարի ֆինանսական գործարքներ, որոնք վերաբերում են 1999-ից 2017 թվականներին ընկած ժամանակահատվածում:
Կասկածելի գործունեության մասին զեկույցում նշված անուններից մեկը Փոլ Մանաֆորթի անունն է, ով 2016-ի ընտրությունների ժամանակ մի քանի ամիս ղեկավարել է Դոնալդ Թրամփի քարոզարշավը:
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian