Թրամփ.«Եթե բոլորը վարակվեն կորոնավիրուսով համավարակը կդադարի»
ԱՄՆ-ի նախագահը կորոնավիրուսի պանդեմիան վերահսկելու համար տարօրինակ լուծում է ներկայացրել, նշելով, որ եթե երկրում բոլորը վարակվեն կորոնավիրուսով, պանդեմիան կավարտվի:
ԱՄՆ-ի MSNBC լրատվական կայքի հաղորդմամբ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որպեսզի ամերիկացիների մոտ կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար, 215 մլն. մարդ պետք է վարակվի այս վիրուսով:
Հատկանշական է, որ մասնագետների պնդմամբ, կորոնավիրուսով վարակված անձը կարող է վարակվել նաև երկրորդ անգամ:
MSNBC-ը հաղորդել է, որ եթե Թրամփի առաջարկած այս տարօրինակ լուծումն իրագործվի, ավելի քան 6 մլն. ամերիկացի կմահանա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ հականեխիչ նյութերի նընդունումը կամ ներարկումը լավ լուծում է կորոնավիրուսով չվարակվելու համար:
Դրանցի հետո, մի խումբ ամերիկացիներ, նյութեր խմելու և ներարկելու պատճառով հոսպիտալացվել էին: