Վաշինգտոն. Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը սպառնալիք են ԱՄՆ նախագահական ընտրությունների համար
https://parstoday.ir/hy/news/world-i125863-Վաշինգտոն._Իրանը_Ռուսաստանը_և_Չինաստանը_սպառնալիք_են_ԱՄՆ_նախագահական_ընտրությունների_համար
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը սպառնալիք են համարվում այդ երկրի նախագահական ընտրությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2020 04:59 Asia/Tehran
  • Վաշինգտոն. Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը սպառնալիք են ԱՄՆ նախագահական ընտրությունների համար

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը սպառնալիք են համարվում այդ երկրի նախագահական ընտրությունների համար:

Չադ Գայլը չորեքշաբթի օրը երկրում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը սպառնալիք են նախագահական ընտրությունների համար:

ԱՄՆ-ի անվտանգության այլ պաշտոնյաներ, այդ թվում նաև նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, նույնպես բազմիցս հայտարարել են,  որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը փորձում են ազդել ԱՄՆ-ի նախագահական  ընտրությունների արդյունքների վրա:

ԱՄՆ-ի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Կորոնավիրուսի պանդեմիան ընտրությունների անցկացման հետ կապված մի շարք խնդիրներ է առաջացրել:

Միացյալ Նահանգներում անցկացված վերջին սոցհարցման արդյունքների համաձայն, Բայդենն իր հանրապետական մրցակցի համեմատ, ավելի մեծ ժողովրդականություն է վայելում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio