Թրամփը սատարում է կին լրագրողի նկատմամբ ԱՄՆ-ի ոստիկանության դաժան վերաբերմունքին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում ունեցած նախընտրական ելույթում անդրադառնալով ամերիկացի լրագրող Ջոսի Հուանգի նկատմամբ ոստիկանության դաժան վերաբերմունքին, բարձր է գնահատել հակառասիստական ցույցերում լրագրողների նկատմամբ ոստիկանության դաժանությունը:
Ավելի վաղ Թրամփն ԱՄՆ-ում ռասիզմի դեմ բողոքի ցույցերի մասին լուսաբանող լրատվամիջոցներին բազմիցս անվանել է կեղծ լրատվամիջոցներ և ժողովրդի թշնամիներ:
Ոստիկանները բռնի կերպով ձեռնաշղթաներ էին հագցրել Հուանգին և ծեծի ենթարկել նրան:
2020 թվականի մայիսի 25-ին սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունը ԱՄՆ-ի ոստիկանության աշխատակիցների կողմից, ոստիկանական բռնության և ռասիզմի դեմ բողոքների մեծ ալիք է առաջացրել ԱՄՆ-ում, որը դեռ շարունակվում է:
Միացյալ Նահանգների նախագահն աջակցում է հակառասիստական ցույցերի ճնշմանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio