Կարանտինը չի դադարեցրել կլիմայի տաքացման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/world-i125995-Կարանտինը_չի_դադարեցրել_կլիմայի_տաքացման_գործընթացը
Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ներդրված կարանտինը նվազեցրել է ջերմոցային գազերի արտանետումները, կլիմայի տաքացման գործընթացը չի դանդաղել. Այս հուլիսը գրանցված երեք ամենաշոգերից մեկն է դաձել 1880 թվականից ի վեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2020 07:54 Asia/Tehran
  • Կարանտինը չի դադարեցրել կլիմայի տաքացման գործընթացը

Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ներդրված կարանտինը նվազեցրել է ջերմոցային գազերի արտանետումները, կլիմայի տաքացման գործընթացը չի դանդաղել. Այս հուլիսը գրանցված երեք ամենաշոգերից մեկն է դաձել 1880 թվականից ի վեր:

Տարվա առաջին յոթ ամիսներին գլոբալ ջերմաստիճանը 1.05 աստիճանով բարձր էր ամբողջ 20-րդ դարի միջին մակարդակից, եւ, ինչպես հաշվարկել է ԱՄՆ-ի Բնապահպանական տեղեկատվության ազգային կենտրոնը (NCEI), 2020-ը բոլոր շանսերն ունի մտնելու գրանցված ամենաշոգ հնգյակի մեջ, գրում է HighTech+- ը:

Միտումները ցույց են տալիս, որ Փարիզի կլիմայի համաձայնագիրն այլեւս բավարար չէ գլոբալ տաքացումը զսպելու համար. 2015 թվականին հիմնադրման օրվանից ջերմոցային գազերի արտանետումները եւ դրանց կոնցենտրացիան մթնոլորտում յուրաքանչյուր տարի աճել է 20 տոկոսով:

Դրա հետեւանքները հատկապես նկատելի են Արկտիկայում, որտեղ կլիմայական իրավիճակը 3.5 անգամ ավելի արագ է փոխվում, քան աշխարհի մնացած մասերում: Գիտնականները կանխատեսում են, որ դարի կեսերին սառույցը դրա տարածքում կհայտնվի միայն ձմռանը:

News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio