Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին
https://parstoday.ir/hy/news/world-i126033-Կարմիր_խաչի_միջազգային_կոմիտեն_դիմել_է_ղարաբաղյան_հակամարտության_կողմերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է՝ այսօր առավոտյան սկսված՝ լարվածության սրման հումանիտար հետևանքներով. Երկու կողմերից զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք, հայտնում է Armenia.Az- ը՝ վկայակոչելով Կոմիտեին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2020 15:13 Asia/Tehran
  • Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է՝ այսօր առավոտյան սկսված՝ լարվածության սրման հումանիտար հետևանքներով. Երկու կողմերից զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք, հայտնում է Armenia.Az- ը՝ վկայակոչելով Կոմիտեին:

ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին՝ կատարել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական կանոնների վերաբերյալ իրենց պարտավորությունները, ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և ենթակառուցվածքային օբյեկտները պաշտպանելու համար:

«Մենք մեկ անգամ ևս հայտարարում ենք մեր աջակցությունը նրանց, ովքեր այս լարվածության սրման արդյունքում ճնշման են ենթարկվել և պատրաստ են չեզոք միջնորդական դեր խաղալ: Մենք կոչ ենք անում կողմերին՝ բոլոր դեպքերում լիովին հարգել միջազգային իրավունքի սկզբունքները», - ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շոպը:

armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio