Պուտինն արձագանքել է Բելառուսի ներքին գործերին օտարերկրյա միջամտություններին
ՌԴ նախագահը հանդես է եկել Բելառուսի ներքին գործերին օտարերկրյա միջամտությունների դադարեցման կոչով: Այդ մասին հաղորդում է Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իրադարձությունների մասին ասել է.«Այս երկիրը ներկայումս կանգնած է օտարերկրյա մեծ ճնշումների առաջ»:
Պուտինն այն դեպքում է նման հայտարարություն արել, երբ Ֆրանսիացի պաշտոնատարների կողմից հարուցվող լարվածությունների շրջանակում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում Բելառուսի կառավարության ընդդիմադիրների ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպում ու բանակցություն է ունեցել:
Լուկաշենկոն արձագանքելով Ֆրանսիայի նախագահի միջամտողական հայտարարություններին, նրան կոչ է արել կենտրոնանալ իր երկրի ներքին խնդիրների վրա:
2020 թվականի օգոստոսին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններում, Ալեքսանդր Լուկաշենկոն, շահելով ձայների 80 տոկոսը, հաղթող ճանաչվեց, որից հետո այդ երկրում բողոքի մեծ ալիք բարձրացավ ընտրությունների արդյունքի դեմ և մինչ այսօր շարունակվում են բողոքի ակցիաները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio