Նեթանյահուն հերթական կեղծ հայտարարությունն է արել ՄԱԿ-ում
https://parstoday.ir/hy/news/world-i126154-Նեթանյահուն_հերթական_կեղծ_հայտարարությունն_է_արել_ՄԱԿ_ում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետը հերթական մեղադրանքներն է ուղղել Իրանի և Լիբանանի Հեզբոլլահի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2020 07:03 Asia/Tehran
  • Նեթանյահուն հերթական կեղծ հայտարարությունն է արել ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետը հերթական մեղադրանքներն է ուղղել Իրանի և Լիբանանի Հեզբոլլահի դեմ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առցանց կայացած 75-րդ նստաշրջանում, կրկնելով իր հակաիրանական  կեղծ մեղադրանքները, նշել է, որ Իրանը խախտել է  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր սահմանափակումները և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կունենա  հարստացված ուրան՝ միջուկային ռումբեր ստեղծելու համար:

Նեթանյահուն, կրկնելով Իրանի դեմ պատժամիջոցները ակտիվացնելու ԱՄՆ-ի պնդումը, հավելել է, որ մինչ Անվտանգության խորհուրդը վեճի մեջ է Իրանի դեմ պատժամիջոցների հարցում, արաբական որոշ երկրներ և տարածաշրջանի Իսրայելը պահանջում են  քայլեր ձեռնարկել Իրանի դեմ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն   օգոստոսի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում,  Իրանին մեղադրել էր ՀԳՀԾ-ն խախտելու մեջ և կոչ արել վերադարձնել հակաիրանական պատժամիջոցները:

Օգոստոսի 21-ին, Պոմպեոյի նամակից մեկ օր անց, ԱԽ 13 անդամներ, այդ թվում 4 մշտական ​​և 9 ոչ մշտական ​​անդամներ, հայտարարեցին, որ ԱՄՆ դիմումը չունի իրավական հիմք:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio