Նեթանյահուն հերթական կեղծ հայտարարությունն է արել ՄԱԿ-ում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, Սիոնիստական ռեժիմի վարչապետը հերթական մեղադրանքներն է ուղղել Իրանի և Լիբանանի Հեզբոլլահի դեմ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առցանց կայացած 75-րդ նստաշրջանում, կրկնելով իր հակաիրանական կեղծ մեղադրանքները, նշել է, որ Իրանը խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր սահմանափակումները և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կունենա հարստացված ուրան՝ միջուկային ռումբեր ստեղծելու համար:
Նեթանյահուն, կրկնելով Իրանի դեմ պատժամիջոցները ակտիվացնելու ԱՄՆ-ի պնդումը, հավելել է, որ մինչ Անվտանգության խորհուրդը վեճի մեջ է Իրանի դեմ պատժամիջոցների հարցում, արաբական որոշ երկրներ և տարածաշրջանի Իսրայելը պահանջում են քայլեր ձեռնարկել Իրանի դեմ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օգոստոսի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում, Իրանին մեղադրել էր ՀԳՀԾ-ն խախտելու մեջ և կոչ արել վերադարձնել հակաիրանական պատժամիջոցները:
Օգոստոսի 21-ին, Պոմպեոյի նամակից մեկ օր անց, ԱԽ 13 անդամներ, այդ թվում 4 մշտական և 9 ոչ մշտական անդամներ, հայտարարեցին, որ ԱՄՆ դիմումը չունի իրավական հիմք:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio