ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը
https://parstoday.ir/hy/news/world-i126233-ՌԴ_և_Թուրքիայի_արտգործնախարարները_կողմ_են_արտահայտվել_ռազմական_գործողությունների_անհապաղ_դադարեցմանը
Հոկտեմբերի 1-ին կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2020 16:11 Asia/Tehran
  • ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը

Հոկտեմբերի 1-ին կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է.

«Մանրակրկիտ կերպով քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացիան: Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված հակամարտության առնչությամբ, կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Շեշտվել է այլ տարածաշրջաններից զինված խմբավորումների ներգրավվածության անթույլատրելիությունը հակամարտությունում: Նշվել է ծայրահեղ հավասարակշռված քայլերի պահանջվածությունը՝ Բաքվին ու Երևանին քաղաքական ու դիվանագիտական աջակցություն հատկացնելու առումով:

Հաստատվել է ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային գործընթաց վերադարձնելու նպատակով իրավիճակի կայունացման համար Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների սերտ կոորդինացիայի պատրաստակամությունը:  

Ռուսական կողմը ուշադրություն է դարձրել ջանքերին, որոնք գործադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը»:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio