Առաջին բանավեճից հետո, Բայդենը 13 տոկոսանոց առավելություն է արձանագրել Թրամփի նկատմամբ
ԱՄՆ-ում, նոր հանրախույզի արդյունքերը վկայում են, որ դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների թեկնածուների առաջին բանավեճից հետո, Բայդենը 13 տոկոսանոց առավելություն ունի Թրամփի դիմաց:
Ըստ «Հիլ» լրատվական կայքի, CNBC ցանցի և «Չենջ Ռիսրչ» հետազոտական կենտրոնի համատեղ հանրախույզի համաձայն, դեմոտրատական թեկնածու Ջո Բայդենը 13 տոկոսով առաջ է անցել Դոնալդ Թրամփից:
Հանրախույզի արդյունքում, Բայդենը հավաքել է ձայների 54 տոկոսը, մինչդեռ Թրամփը 41 տոկոսը:
ԱՄՆ-ում վերջին ամիսների ընթացքում անցկացված հարցումների մեծ մասի արդյունքները ցույց են տալիս, որ Բայդենը առաջ է անցել Թրամփից:
Թրամփի հակասական քաղաքականությունը, բարոյական նեխածությունը ,անկանխատեսելի պահվածքն ու վարչական սխալ ընթացքը նվազեցրել են նրա հեղինակությունը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: