Առաջին բանավեճից հետո, Բայդենը 13 տոկոսանոց առավելություն է արձանագրել Թրամփի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i126269-Առաջին_բանավեճից_հետո_Բայդենը_13_տոկոսանոց_առավելություն_է_արձանագրել_Թրամփի_նկատմամբ
ԱՄՆ-ում, նոր հանրախույզի արդյունքերը վկայում են, որ դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների թեկնածուների առաջին բանավեճից հետո, Բայդենը 13 տոկոսանոց առավելություն ունի Թրամփի դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 13:11 Asia/Tehran
  • Առաջին բանավեճից հետո, Բայդենը 13 տոկոսանոց  առավելություն է արձանագրել Թրամփի նկատմամբ

ԱՄՆ-ում, նոր հանրախույզի արդյունքերը վկայում են, որ դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների թեկնածուների առաջին բանավեճից հետո, Բայդենը 13 տոկոսանոց առավելություն ունի Թրամփի դիմաց:

Ըստ «Հիլ» լրատվական կայքի,  CNBC ցանցի և «Չենջ Ռիսրչ» հետազոտական կենտրոնի համատեղ հանրախույզի համաձայն, դեմոտրատական թեկնածու Ջո Բայդենը 13 տոկոսով առաջ է անցել Դոնալդ Թրամփից:

Հանրախույզի արդյունքում, Բայդենը հավաքել է ձայների 54 տոկոսը, մինչդեռ Թրամփը 41 տոկոսը:

ԱՄՆ-ում վերջին ամիսների ընթացքում անցկացված հարցումների մեծ մասի արդյունքները ցույց են տալիս, որ Բայդենը առաջ է անցել Թրամփից:

Թրամփի հակասական քաղաքականությունը, բարոյական նեխածությունը ,անկանխատեսելի պահվածքն ու վարչական սխալ ընթացքը  նվազեցրել են նրա հեղինակությունը:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: