Թրամփին տեղափոխել են հիվանդանոց
Նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսով վարակվելուց հետո տեղափոխվել է Վաշինգտոնի Ուոլթեր Ռիդ ռազմական հիվանդանոց:
Ուրբաթ երեկոյան Սպիտակ տունը հայտարարեց, որ Թրամփը մի քանի օր մնալու է Ուոլթեր Ռիդի զինվորական հոսպիտալում ՝ բուժման նպատակով:
Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Թրամփը չի պատրաստվում նախագահությունը հանձնել իր տեղակալ Մայք Փենսին, և չնայած հիվանդությանը, կմնա իշխանության ղեկին:
Թրամփին Ուոլտեր Ռիդ ռազմական հիվանդանոց տեղափոխելու գործողությունն իրականացվել է ուղղաթիռով:
Սպիտակ տան բժիշկը հայտարարել է, որ Թրամփը ջերմություն ունի ուրբաթ առավոտվանից և ունի կորոնավիրուսի մեղմ ախտանիշներ:
Միևնույն ժամանակ, բժիշկները ասում են, որ 74-ամյա Թրամփը ռիսկային խմբում է `իր տարիքի և համեմատաբար բարձր քաշի պատճառով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian