Թրամփին տեղափոխել են հիվանդանոց
https://parstoday.ir/hy/news/world-i126295-Թրամփին_տեղափոխել_են_հիվանդանոց
Նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսով վարակվելուց հետո տեղափոխվել է Վաշինգտոնի Ուոլթեր Ռիդ ռազմական հիվանդանոց:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 03, 2020 05:46 Asia/Tehran

Նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսով վարակվելուց հետո տեղափոխվել է Վաշինգտոնի Ուոլթեր Ռիդ ռազմական հիվանդանոց:

Ուրբաթ երեկոյան Սպիտակ տունը հայտարարեց, որ Թրամփը մի քանի օր մնալու է Ուոլթեր Ռիդի զինվորական հոսպիտալում ՝ բուժման նպատակով:

Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Թրամփը չի պատրաստվում նախագահությունը հանձնել իր տեղակալ Մայք Փենսին, և չնայած հիվանդությանը, կմնա իշխանության ղեկին:

Թրամփին Ուոլտեր Ռիդ ռազմական հիվանդանոց տեղափոխելու գործողությունն իրականացվել է ուղղաթիռով:

Սպիտակ տան բժիշկը հայտարարել է, որ Թրամփը ջերմություն ունի ուրբաթ առավոտվանից և ունի կորոնավիրուսի մեղմ ախտանիշներ:

Միևնույն ժամանակ, բժիշկները ասում են, որ 74-ամյա Թրամփը  ռիսկային խմբում է `իր տարիքի և համեմատաբար բարձր քաշի պատճառով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio