Բաքուն նախազգուշացրել է Հայաստանին՝ ոչ ռազմական ինքնաթիռների թիրախավորման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i126452-Բաքուն_նախազգուշացրել_է_Հայաստանին_ոչ_ռազմական_ինքնաթիռների_թիրախավորման_կապակցությամբ
Արտաքին քաղաքականության հարցով Ադրբեեջանի նախագահի օգնականը Հայաստանին նախազգուշացրել է ոչ ռազմական ինքնաթիռների թիրախավորման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2020 14:27 Asia/Tehran
  • Բաքուն նախազգուշացրել է Հայաստանին՝ ոչ ռազմական ինքնաթիռների թիրախավորման կապակցությամբ

Արտաքին քաղաքականության հարցով Ադրբեեջանի նախագահի օգնականը Հայաստանին նախազգուշացրել է ոչ ռազմական ինքնաթիռների թիրախավորման կապակցությամբ:

Թվիթերյան իր միկրոբլոգում Հիքմեթ Հաջիևը գրել է.«Ադրբեջանի մեծ քաղաքների վրա Հայաստանի հարձակումներից հետո Ադրբեջանի ավիացիայի կազմակերպությունը Հայաստանի հրթիռային հարձակումները լուրջ սպառնալիք է համարում ոչ ռազմական ինքնաթիռների համար: Այն կարող է Հայաստանի կողմից հարձակման ենթահող դառնալ»:

Միևնույն ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ լարվածության  թեժացման հարցում պատասխանատու են Բաքվի իշխանությունները, հավելելով, որ երկուշաբթի գիշեր շփման գծում իրավիճակն համեմատաբար ավելի հանդարտ է եղել:

Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ երեկ տեղի ունեցած բախումների ժամանակ, ադրբեջանական կողմն ունեցել է 200 զոհ:  Բաքուն հերքել է այս տեղեկությունները: