Թրամփ-Բայդեն նախընտրական երկրորդ հեռուստաբանավեճը չեղյալ է հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/world-i126620-Թրամփ_Բայդեն_նախընտրական_երկրորդ_հեռուստաբանավեճը_չեղյալ_է_հայտարարվել
ԱՄՆ նախագահի բանավեճերի հանձնաժողովը շաբաթ օրը հայտարարել է, որհոկտեմբերի 15-ին նախատեսված Դոնալդ Թրամփի և Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուի երկրորդ բանավեճը չի կայանա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2020 07:14 Asia/Tehran
  • Թրամփ-Բայդեն նախընտրական երկրորդ հեռուստաբանավեճը չեղյալ է հայտարարվել

ԱՄՆ նախագահի բանավեճերի հանձնաժողովը շաբաթ օրը հայտարարել է, որհոկտեմբերի 15-ին նախատեսված Դոնալդ Թրամփի և Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուի երկրորդ բանավեճը չի կայանա:

Հանձնաժողովը հայտարարել է, որ կենտրոնացած է հոկտեմբերի 22-ին կայանալիք վերջին ընտրական բանավեճին նախապատրաստվելու վրա, հայտնում է CNN- ը:

ԱՄՆ նախագահի բանավեճերի հանձնաժողովը հայտարարել է. «Քանի որ Թրամփի կորոնավիրուսի թեստը դրական էր, երկրորդ բանավեճը, որը նախատեսվում էր անցկացնել Մայամիում, պետք է անցկացվեր վիրտուալ ձևաչափով, սակայն նախագահը  հրաժարվել է ներկա լինել  այդ բանավեճին»:

Հոկտեմբերի 2-ին, կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո, Դոնալդ Թրամփն  ընդունվեց Ուոլթեր Ռիդի հիվանդանոց, իսկ հոկտեմբերի 5-ին դուրս գրվեց հիվանդանոցից և վերադարձավ Սպիտակ տուն:

Սպիտակ տուն վերադառնալուց հետո, Թրամփը շարունակում է դիմակ չկրել և  հայտարարել, որ չպետք է հանձնվել կորոնավիրուսին: