Չնայած հրադադարի մասին համաձայնագրին Լեռնային Ղարաբաղում բախումները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i126632-Չնայած_հրադադարի_մասին_համաձայնագրին_Լեռնային_Ղարաբաղում_բախումները_շարունակվում_են
Չնայած Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի պայմանավորվածությանը, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բախումները շարունակվում են:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 10, 2020 13:36 Asia/Tehran
  • Չնայած հրադադարի մասին համաձայնագրին  Լեռնային Ղարաբաղում բախումները շարունակվում են

Չնայած Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի պայմանավորվածությանը, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բախումները շարունակվում են:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Երևանի ու Բաքվի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու ձերք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո, բախումները շարունակվում են տարածաշրջանում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում Հայաստանին մեծ վնասներ են հասցվել:

Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը ուրբաթ օրը Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտին հայտարարեց, որ հակամարտող երկրները պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում  հումանիտար հրադադար հաստատել:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio