Բաքուն և Երևանն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարը պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i126650-Բաքուն_և_Երևանն_ընդգծել_են_ԼՂ_հակամարտության_գոտում_հրադադարը_պահպանելու_անհրաժեշտությունը
Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում, կարևորել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2020 05:21 Asia/Tehran
  • Բաքուն և Երևանն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարը   պահպանելու անհրաժեշտությունը

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում, կարևորել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Շաբաթ երեկոյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի նախարարներՋեհուն Բայրամովի և Զոհրապ Մանացականյանի հետ, որի ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման համաձայնագրին:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները  հոկտեմբերի 9-ին կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերեցին ԼՂ հակամարտության գոտում հրադադար հատատելու շուրջ: 

Հրադադարից հետո երկու կողմերից տեղեկություններ ստացվեցին հրադադարը խախտելու վերաբերյալ: Կողմերն իրար  մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: