Միացյալ Նահանգները կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին
https://parstoday.ir/hy/news/world-i126673-Միացյալ_Նահանգները_կանգնած_է_քաղաքացիական_պատերազմի_շեմին
Աջ ծայրահեղականները լուրջ սպառնալիք են համարվում ԱՄՆ նախագահական ընտրությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2020 12:58 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգները կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին

Աջ ծայրահեղականները լուրջ սպառնալիք են համարվում ԱՄՆ նախագահական ընտրությունների համար:

ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհուրդը զեկույց է հրապարակել, որում հայտարարել է.«Քանի դեռ Միացյալ Նահանգներում կա  քաղաքական խոր բևեռացում, 2020 թ. ընտրությունների արդյունքը, անշուշտ  լուրջ մտահոգության տեղիք կտա»:  

Զեկույցում ասված է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քվեարկությունից դեռ շատ առաջ  կասկածի տակ էր դրել  ընտրությունների հավաստիությունը: Զարմանալի չէ,որ ԱՄՆ-ի մի շարք բուռն համակիրներ,  և  զինված աշխարհազորայիններ խոստացել են բռնության դիմել, եթե Թրամփը պարտվի ընտրություններում»:

Ըստ այդ զեկույցի, գոյություն ունեն մոտ 300 զինված աշխարհազորային խմբեր, որոնց  անդամներից մոտ  15,000-20,000-ը  զինված են, և նրանց մեծ մասը ռազմական պատրաստվածության են բերվել ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգում: