Չնայած կորոնավիրուսի պանդեմիային, Թրամփը պատրաստվում է ամեն օր նախընտրական հանրահավաքներ անցկացնել
https://parstoday.ir/hy/news/world-i126739-Չնայած_կորոնավիրուսի_պանդեմիային_Թրամփը_պատրաստվում_է_ամեն_օր_նախընտրական_հանրահավաքներ_անցկացնել
Չնայած կորոնավիրուսի հետ կապված զգուշացումներին, ԱՄՆ նախագահը մինչև ընտրությունները մտադիր Է ամեն օր հանրահավաքներ անցկացնել իր արշավի շրջանակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2020 14:54 Asia/Tehran
  • Չնայած կորոնավիրուսի պանդեմիային, Թրամփը պատրաստվում է ամեն օր նախընտրական հանրահավաքներ անցկացնել

Չնայած կորոնավիրուսի հետ կապված զգուշացումներին, ԱՄՆ նախագահը մինչև ընտրությունները մտադիր Է ամեն օր հանրահավաքներ անցկացնել իր արշավի շրջանակում:

Axios լրատվական պորտալը  հոկտեմբերի 11-ին հայտնել է.«Չնայած կորոնավիրուսի հետ կապված զգուշացումներին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է ընդհուպ մինչև ընտրությունների օրը, 2020 թվականի նոյեմբերի 3-ը, ամեն օր հանրահավաքներ անցկացնել իր նախընտրական արշավի շրջանակում:

Պորտալի տվյալներով ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբը գրաֆիկը կազմում Է՝ ելնելով պետության ղեկավարի այդ ցանկությունից, սակայն բոլորը չԷ, որ պաշտպանում են այդ գաղափարը: «Նա պատրաստվում Է սպանել իրեն»,- Axios-ին հայտարարել են Թրամփի խորհրդականներից երկուսը,որոնք չեն ցանկացել ներկայանալ:

Թրամփը պատրաստվում է այն պայմաններում նախընտրական հանրահավաքներ անցկացնել,երբ մի քանի կարևոր նահանգներում այդ թվում ՝ Միչիգանում, Փենսիլվանիայում, Նեվադայում և Վիսկոնսինում անցկացված հարցումների արդյունքում պարզվում է,որ  նրա դեմոկրատ մրցակից   Ջո Բայդերնը 12 կետով առաջ է անցել նրանից:

Հոկտեմբերի 2-ին Թրամփի մոտ կորոնավիրուս հայտնաբերեցին,որից հետո նա տեղափոխվեց հիվանդանոց: Հոկտեմբերի 5-ին դուրս գրվեց հիվանդանոցից և վերադարձավ Սպիտակ Տուն: