Երևանի և Բաքվի տեսակետները բանակցությունների և հրադադարի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ինքը չգիտի, թե երբ բանակցություններ տեղի կունենան Հայաստանի պաշտոնյաների հետ , բայց Բաքուն ցանկանում է, որ Թուրքիայի պաշտոնյաները ևս մասնակցեն այդ բանակցություններին:
Երկուշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Երևանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցել ադրբեջանական կողմի հետ տարածաշրջանում լիակատար հրադադար հաստատվելուց հետո»:
Մնացկանյանը հավելել է. «Հայաստանն Ադրբեջանից պահանջում է հավատարիմ մնալ Ղարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը»:
Ի դեպ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս այսօր հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Մեր զինված ուժերը հավատարիմ են հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը և դադարեցրել են ռազմական գործողությունները»: