Երևանի և Բաքվի տեսակետները բանակցությունների և հրադադարի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i126740-Երևանի_և_Բաքվի_տեսակետները_բանակցությունների_և_հրադադարի_վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ինքը չգիտի, թե երբ բանակցություններ տեղի կունենան Հայաստանի պաշտոնյաների հետ , բայց Բաքուն ցանկանում է, որ Թուրքիայի պաշտոնյաները ևս մասնակցեն այդ բանակցություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2020 15:25 Asia/Tehran
  • Երևանի և Բաքվի տեսակետները բանակցությունների և հրադադարի վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ինքը չգիտի, թե երբ բանակցություններ տեղի կունենան Հայաստանի պաշտոնյաների հետ , բայց Բաքուն ցանկանում է, որ Թուրքիայի պաշտոնյաները ևս մասնակցեն այդ բանակցություններին:

Երկուշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ  Մոսկվայում  կայացած համատեղ մամուլի ասուլիսում,  ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Երևանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցել ադրբեջանական կողմի հետ տարածաշրջանում լիակատար հրադադար հաստատվելուց հետո»:

Մնացկանյանը հավելել է. «Հայաստանն Ադրբեջանից պահանջում է  հավատարիմ մնալ Ղարաբաղում հրադադարի  մասին ձեռք բերված պայմանավորվածությանը»:

Ի դեպ  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս այսօր հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Մեր զինված ուժերը հավատարիմ են հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը և դադարեցրել են ռազմական գործողությունները»: